Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ կյանքին վտանգք չի սպառնում․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ կյանքին վտանգք չի սպառնում․ ԱՆ

Սյունիք մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ կյանքին վտանգք չի սպառնում։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Տուժածը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նա ստանում է անհրաժեշտ եւ համարժեք բժշկական օգնություն»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է Հայաստանի սահմանն ու Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։ Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալված է։ 

Շաքի գյուղի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ ավտոմատով զինված ադրբեջանցին վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն