Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը | shantnews.am

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Հոկտեմբերի 1-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

«Հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև նախատեսված միջոցառումներին վերաբերող հարցեր։

Քննարկումների արդյունքում համաձայնեցվել են աշխատանքային խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցության հարցերը և առաջիկա անելիքները»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն