Հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանի զինծառայողը Լաչինի զորամասից անհետացել է սեպտեմբերի 26-ին | azatutyun.am

Հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանի զինծառայողը Լաչինի զորամասից անհետացել է սեպտեմբերի 26-ին | azatutyun.am

azatutyun․am Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանի զինծառայող Նասիմ Մուսաևը Լաչինի զորամասից անհետացել է սեպտեմբերի 26-ին:

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել զինծառայողի անհետացման փաստով:

Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողը կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին։

«Հոկտեմբերի 1-ին, ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն