Վահագն Խաչատուրյանն ու դեսպան Լի Սինվեյը քննարկել են ՀՀ-ի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր | shantnews.am

Վահագն Խաչատուրյանն ու դեսպան Լի Սինվեյը քննարկել են ՀՀ-ի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյին՝ Չինաստանի ազգային տոնի՝ ՉԺՀ կազմավորման 77-ամյակի առթիվ։

Նախագահը շնորհավորել է դեսպանին, Չինաստանի ղեկավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության և բարեմաղթանքների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև այդ ուղղությամբ առկա հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն