Պետական պարտքը աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար. Սաղաթելյան | news.am

Ըստ Սաղաթելյանի՝ «պետական պարտքը աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։

Իրականում պետական պարտքը աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար։

Երբ վարկային միջոցները աճում են պետական բյուջեի եկամուտներից ավելի արագ, թաքնված ծառայում են պետական ընտրակաշառքի ֆինանսավորմանը, հետևաբար’ դրանց զգալի մասը չի ուղղվում ենթակառուցվածքներին և ներդրումային ծրագրերին։ Սա ունենալու է իր հետևանքը, իսկ այս ֆոնին աշխարհաքաղաքական նոր արկածախնդրությունը բերելու է տնտեսական ծանր հետևանքների»։

Հիշեցնենք՝ Կառավարությունը հավանություն էր տվել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ 250 մլն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրմանը։ Ստացվող միջոցներն ուղղվելու են 2026-ի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն