Արգենտինայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր | shantnews.am

Արգենտինայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հոկտեմբերի 2-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Արգենտինայի Հանրապետության սենատորներից ու պատգամավորներից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի ուղեկցությամբ:

Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ թանգարանային գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Այցի սկզբում նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։

Արգենտինայից ժամանած հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց են կատարել մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքներին։

Շրջայցի ավարտին պատվիրակության անդամները գրառում են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն