azatutyun.am «Հաճելի չէր, որ քաղաքական պաշտոն ունեցող մարդն այդպիսի բան է գրել». – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասահ Օգնյեն Չանչարևիչը տարակուսած է Չեռնոգորիայի հետ տնային հանդիպումից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից:
Ազգությամբ սերբ 37-ամյա ֆուտբոլիստը չի հասկանում՝ ինչն է դրդել Արայիկ Հարությունյանին նման արտահայտություն անել, երբ ինքն ամեն անգամ ազգային թիմի մարզաշապիկը հանգնելիս ամբողջությամբ նվիրվում է թիմին, սիրում է Հայաստանն ու ուզում է լավագույնն անել երկրի համար:
«Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի մի մարդու հանդեպ, որը երբեք ոչ մեկին չի վնասել: Խաղից հետո ես էլ էի տխուր, սակայն չեմ հասկանում՝ քաղաքական բարձր պաշտոն ունեցող մարդն ինչո՞ւ է նման բան արել, չգիտեմ, արդյոք դիտմամբ է՞ արել, ուզել է վնասե՞լ ինձ, չգիտեմ, ինձ համար սա նորմալ չէր», – հայտարարում է Չանչարևիչը:
Մի քանի օր առաջ Երևանում կայացած Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2:3 հաշվով հաղթանակով: Հանդիպումը, սակայն, հավասար պայքարում անցավ, Հայաստանին ընտրանին կարող էր և հաղթել: Ֆուտբոլասերների կարծիքով՝ պարտության պատճառը նաև Օգնյեն Չանչարևիչի անհատական վրիպումներն էին: Այն ժամերին, երբ ֆուտբոլասերները կարծիքներով էին կիսվում և իրենց հույզերն արտահայտում, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ իշխանական պատգամավոր Արայիկ Հարությունյանը սոցցանցում գրեց. – «Ո՞նց կարող է Չանչարևիչը շարունակել մնալ հավաքականի դարպասապահ, ո՞նց»:
Գրառումից տարակուսած քաղաքացիների արձագանքը չուշացավ.
«Չանչարևիչը շատ լավ դարպասապահ է, արդար չի թիրախավորել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում