Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ | factor.am

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնում է, որ Դոհայում հանդիպումներ է ունեցել Կատարի ֆինանսների նախարար Ալի բին Ահմեդ Ալ Քուվարիի, Նեպալի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեի և Չինաստանի ֆինանսների նախարարի օգնական Ջունհոնգ Չանգի հետ։

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են իրենց երկրներում իրականացվող քաղաքականությունները և պայմանավորվել հետագա համատեղ աշխատանքի վերաբերյալ։

Նախարարի խոսքով՝ միջազգային համաժողովների մասնակցությունը լավ առիթ է գործընկեր ֆինանսների նախարարների և այլ գործընկերների հետ հանդիպելու՝ փորձի փոխանակման և բարեկամական հարաբերությունների հաստատման տեսանկյունից։

«Այս համատեքստում Դոհայում առիթ ունեցա նաև հանդիպելու Կատարի ֆինանսների նախարար Ալի բին Ահմեդ Ալ Քուվարիի, Նեպալի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեի և Չինաստանի ֆինանսների նախարարի  օգնական Ջունհոնգ Չանգի հետ։

Քննարկեցինք մեր երկրներում իրականացվող քաղաքականությունները և պայմանավորվեցինք հետագա համատեղ աշխատանքի վերաբերյալ»,- նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն