Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել | shantnews.am

Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել | shantnews.am

shantnews.am Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Թեհրանի և Բաքվի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։

Նախարարներն անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին առնչվող ընթացիկ հարցերին։ Հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը նաև ցավակցություն է հայտնել իրանցի գործընկերոջը՝ քրոջ մահվան կապակցությամբ։

Այս հեռախոսազրույցը հաջորդել է սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նրանց ունեցած հանդիպմանը, որտեղ կողմերը վերահաստատել էին բարիդրացիական հարաբերությունների զարգացման կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն