Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ | factor.am

Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են երկու երկրներում և տարածաշրջանում առկա իրավիճակին՝ կարևորելով փոխըմբռնման մթնոլորտում երկխոսության շարունակականությունը։

Շեշտվել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների հանգամանքը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է առաջիկայում Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի կարևորությունը, անդրադարձ է կատարվել համաժողովի օրակարգային հարցերին, ընդգծվել է գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու նպատակով համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն