news.am Սերբիայի՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Ֆիցոն, պետք է ելույթ ունենար Բելգրադում իշխող Սերբական առաջադիմական կուսակցության (SNS) հանրահավաքին, սակայն բժշկի խորհրդով չեղարկել է այցը, հայտնում է Rapporteur-ը։
Չնայած Ֆիցոյի բացակայությանը՝ նրա նախապես պատրաստված ելույթը ընթերցվել է SNS-ի հազարավոր աջակիցների առջև՝ «Բելգրադյան արենա» մարզադաշտում։
«Ես աջակցում եմ Ալեքսանդրին, որովհետև նա թույլ չի տալիս, որ աշխարհում որևէ մեկը՝ որքան էլ ազդեցիկ լինի, ղեկավարի ձեր երկիրը։ Նա լսում է միայն ձեզ՝ Սերբիայի ժողովրդին», — ասել է Ֆիցոն իր ուղերձում։
Սլովակիայի վարչապետը նաև նշել է, որ Սերբիան Եվրամիությանն անդամակցության ճանապարհին բախվում է նոր պայմանների՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու Բելգրադի ձգտման պատճառով։
Ֆիցոյի աջակցությունը հնչել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել, որ Վուչիչը կդառնա Սերբիայի հաջորդ վարչապետը։
Վուչիչը մերժել է այն քննադատությունը, ըստ որի Պուտինի և Ֆիցոյի աջակցությունը միջամտություն է Սերբիայի ներքին գործերին։ Նա հայտարարել է, որ իր հակառակորդների կողմնակիցները, ընդհակառակը, երկրից պահանջում են զիջումներ, այդ թվում՝ Կոսովոյի հարցում։