Հնդկաստանի ֆինանսների նախարար մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը | armenpress.am

Հնդկաստանի ֆինանսների նախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը | armenpress.am

 armenpress.am Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները հասել են այնպիսի փուլի, երբ կողմերի համար հետագա զիջումների գնալը շատ դժվար կլինի։ Ինչպես հաղորդում է India Today-ը, այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը։

Նրա խոսքով՝ քննարկվող համաձայնագիրը «բարդ և խիստ հետևողական բանակցությունների» արդյունք է։ Նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն Հնդկաստանի հետ առևտրային հաշվեկշռի անհավասարակշռությունը նվազեցնելու նպատակով միջոցներ է դիտարկում նաև ընթացող բանակցությունների շրջանակից դուրս։

«Այս փուլից հետո առևտրային համաձայնագրի շրջանակում որևէ լրացուցիչ բան տալը կամ ստանալը շատ դժվար կլինի ինչպես Հնդկաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի համար», – ասել է Սիթարամանը։

Հնդկաստանն ու ԱՄՆ-ն ավելի լայն երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններ են վարում 2025 թվականի փետրվարից, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում պայմանավորվեցին սկսել բանակցությունները։

Կողմերը նպատակ էին դրել մինչև 2030 թվականը ավելի քան կրկնապատկել երկկողմ առևտրի ծավալը՝ հասցնելով այն 500 մլրդ դոլարի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն