armenpress.am Գերմանիան շարունակելու է աջակցել Ուկրաինային. այս մասին հոկտեմբերի 4-ին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ հայտարարելով Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ նա այցելել է չորս տարի շարունակվող պատերազմի հետևանքով զոհված զինվորների հուշահամալիր, ինչպես նաև Գիտությունների ակադեմիա, որտեղ նախորդ շաբաթ անօդաչու սարքի հարվածի հետևանքով առնվազն երկու մարդ էր զոհվել։
Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Մերցը հայտարարել է նաև էներգետիկ ոլորտի վերականգնման համար 350 մլն եվրո հատկացնելու մասին։
Մերցը հավաստիացրել է, որ Գերմանիան շարունակում է մնալ Ուկրաինայի ամենահետևողական աջակիցը։
«Մենք դա անում ենք ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Մենք դա անում ենք նաև մեր սեփական շահերից ելնելով, քանի որ խոսքը Եվրոպայի անվտանգության մասին է», – ասել է Մերցը՝ նշելով, որ Ռուսաստանը կիբերհարձակումներ և ապատեղեկատվական արշավներ է իրականացնում, որոնք ուղղված են եվրոպական ժողովրդավարական կարգին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում