ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Ֆեյրֆորդի ռազմաբազայից | azatutyun.am

ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Ֆեյրֆորդի ռազմաբազայից | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ռազմաբազայից, որն անցած շաբաթ հայտնվել էր հակաահաբեկչական ոստիկանության կողմից հետաքննվող միջադեպի կենտրոնում, տեղեկացնում է BBC-ին։

Պենտագոնի տարածած հայտարարությունում հաստատվում է, որ իրենց ռմբակոծիչները՝ ենթադրաբար մոտ մեկ տասնյակ B-1 տիպի կործանիչներ, բազայից դուրս են բերվել և տեղափոխվել ԱՄՆ:

ԱՄՆ-ն դուրսբերման պատճառը չի նշել, սակայն Պենտագոնն այս քայլին է գնում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած խոշոր միջադեպից հետո, երբ ոստիկանությանը տեղեկացվել էր ավիաբազայի մոտակայքում գտնվող երեք «կասկածելի մեքենաների» մասին, որոնց խուզարկությամբ պայթուցիկ սարքեր էին հայտնաբերվել։

Ի սկզբանե հինգ մարդ ձերբակալվեց բազայի մոտ ահաբեկչական հանցագործություններ նախապատրաստելու կասկածանքով, որոնք հետագայում ազատ արձակվեցին գրավի դիմաց։ Ավելի ուշ ձերբակալվեց վեցերորդ տղամարդը՝ իրանական արմատներով Մեծ Բրիտանիայի քաղաքացի, որը նույնպես ավելի ուշ ազատ արձակվեց գրավի դիմաց։

BBC-ին նշում է, որ ռմբակոծիչները տեղափոխելու որոշումը ռազմական է, այլ ոչ թե քաղաքական, այն կայացվել է օպերատիվ մակարդակում, և ԱՄՆ զինվորականները որոշման մասին տեղեկացրել են իրենց բրիտանական գործընկերներին։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանություններ չի արել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն