Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին | armenpress.am

Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին | armenpress.am

armenpress.am Սաուդյան Արաբիան 106 հարված է հասցրել Եմենի մի շարք շրջանների, այդ թվում՝ մայրաքաղաք Սանային։

«Անցած օրվա ընթացքում սաուդցի զինվորականները 106 օդային և հրթիռային հարվածներ են հասցրել, որոնց թիրախը եղել են քաղաքացիական օբյեկտները մայրաքաղաք Սանայում, ինչպես նաև Էլ Ջաուֆ, Թայիզ, Ամրան, Հաջջա և Սաադա մարզերում»,- հոկտեմբերի 4-ին Telegram-ում հայտնել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին։

Նա նշել է, որ հարվածներին մասնակցել են F-15 և Typhoon կործանիչներ, որոնք օդ են բարձրացել Սաուդյան Արաբիայի Խամիս Մուշայթ և Էթ Թաիֆ քաղաքների ավիաբազաներից։ Հրթիռներն արձակվել են Նաջրան քաղաքի շրջանում գտնվող դիրքերից։

Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին՝ ավիահարվածներ հասցնելով հութիների դիրքերին՝ փորձելով վերադարձնել Եմենի կորցրած տարածքները: Եմենը հսկայական ռազմավարական նշանակություն ունի թագավորության համար, քանի որ միլիոնավոր բարել սաուդյան նավթ է տեղափոխվում Բաբ էլ Մանդեբի նեղուցով, որը Կարմիր ծով տանող հարավային «դարպասն» է։ Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ կարգելափակեն սաուդյան լցանավերի անցումը նեղուցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն