Մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք․ Անդրանիկ Քոչարյան | civilnet.am

Մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք․ Անդրանիկ Քոչարյան | civilnet.am

civilnet.am «Մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք, որը պետք է լուծել»,- ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման դեպքին։

Հարցերին, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողին հաջողվել հատել սահմանն ու երկու օր գտնվել քաղաքացու բնակարանում, Քոչարյանը նշել է, որ վերջնական գնահատականներ կտրվեն ծառայողական քննության եզրակացությունից հետո։

«Մեր բոլոր ծառայությունները համակցված պետք է միասին այս դեպքի առնչությամբ ոչ միայն քննություն իրականացնեն, այլ տոտալ ամբողջ տարածքը տակնուվրա անեն»,- հայտարարել է պատգամավորը։

Անդրադառնալով վարկածին, թե արդյոք ներթափանցած անձը մոլորվել է, թե դիվերսանտ է եղել, Քոչարյանը շեշտել է, որ պետք է ամբողջ խորությամբ ուսումնասիրել բոլոր սցենարները։ Նրա գնահատմամբ՝ քանի որ տեղի բնակիչը կարողացել է պաշտպանել իրեն ու ընտանիքին, գործ ունենք Հայաստանի տարածք թափանցած համազգեստով ադրբեջանցի զինծառայողի հետ, այլ ոչ թե հատուկ պատրաստված ստորաբաժանման։ Այնուամենայնիվ, նա չի բացառել, որ նման քայլերով հակառակորդը կարող էր փորձել մոլորության մեջ գցել հայկական կողմին։

«Եթե հատուկ ծառայությունները նպատակ ունենան, ուր ասես կհասնեն։ Իհարկե, ո՛չ համազգեստով, ո՛չ էդ ձևով, ո՛չ ինքնաձիգով, բայց հիմա մի իրողության հետ ենք առնչվել, որ դա պետք է ապագայում բացառել, որովհետև էդ մարդը 2 օր եղել է ոչ միայն տարածքում, այլև մեր քաղաքացու բնակարանում»,- ասել է Քոչարյանը։

Հիշատակելով 2023-ին Սյունիքում գրանցված նմանատիպ դեպքը, երբ ադրբեջանցի զինծառայողները սպանել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահանորդին, պատգամավորն ընդգծել է, որ դրանից հետո հսկայածավալ աշխատանքներ են կատարվել, և հիմա պետք է պարզել, թե ինչպես է դարձյալ նման միջադեպ հնարավոր եղել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն