Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում | armenpress.am

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում | armenpress.am

armenpress.am Մոսկվան կտրականապես անընդունելի է համարում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանի և նրան  հարևան պետությունների տարածքում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

««Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել Աֆղանստանի և նրան հարակից պետությունների տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայման բացարձակ անընդունելիությունը՝ ինչ պատրվակով էլ դա արվի», – ասել է Լավրովը Աֆղանստանի հարցով Մոսկվայի ձևաչափով հատուկ ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցությունների մեկնարկին։

Նրա խոսքով՝  նման ներկայությունը հղի է ապակայունացմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն