factor.am Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության բանակը հայտարարել է, որ «հաջողությամբ վերահսկողություն է հաստատել» Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ և վերագրավել մոտակայքում գտնվող օդանավակայանը Թայիզ նահանգի ափամերձ Դուբաբ քաղաքում, գրում է Al Jazeera-ն։
X-ում հրապարակված մի շարք գրառումներում բրիգադի գեներալ Մաջիդ ալ-Նուզաիլին հայտնել է, որ Եմենի կառավարական ուժերը վերահսկողության տակ են վերցրել օդանավակայանը և ամրապնդել իրենց վերահսկողությունը տարածքում։ Նրա խոսքով՝ շրջափակման մեջ հայտնված հութիների որոշ զինյալներ նավակներով փախուստի են դիմել։
Ավելի վաղ Եմենի կառավարական ուժերը հայտարարել էին, որ «վճռական ռազմական գործողության» ընթացքում հութիներից գրավել են Դուբաբի շրջանը։ Ռազմական գործողությունը շարունակվում է, հայտնել է գեներալը։
Երկրի Նախագահական ղեկավարության խորհրդի նախագահը հայտարարել է, որ «Եմենի լուսաբաց» ռազմական գործողությունը սկսվել է՝ «պետական կառույցները վերականգնելու, մայրաքաղաք Սանան ազատագրելու և հութիների զինված խմբավորման հեղաշրջմանը վերջ տալու» նպատակով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում