«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  | factor.am

«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել | factor.am

factor.am Ստամբուլում «Մտքի ազատության և կրթության իրավունքների ասոցիացիա» (Özgür-Der) կազմակերպությունն Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունների դեմ և աջակցություն հայտնել ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքի դեմ պայքարողներին։ Բողոքի ակցիայի ժամանակ ցուցարաները պարզել են «Ո՛չ հիջաբի արգելքին Ադրբեջանում», «Գլխաշորը մուսուլման կնոջ ինքնությունն է» և այլ գրություններով պաստառներ։ Նրանք նաև վանկարկել են՝ «Մարդասպան Իսրայել, հանցակից Ալիև», «Ալիևն իսլամի թշնամին է» և այլ կարգախոսներ։

Բողոքի ակցիայի մասնակիցներից Ահմեթ Քերիմ Արտուկն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի Ազգային ժողովը հուլիսին «Ընդհանուր կրթության մասին օրենքում» ավելացրել է «ազգության և աշխարհիկության» սկզբունքները՝ պնդելով, որ գործընթացն իրականացվում է գիտակցված ծրագրի համաձայն։

«Այսօր մենք ականատես ենք լինում Բաքվում և Սումգայիթում մեր երիտասարդ քույրերի ողբերգությանը, որոնք ստիպված են արցունքն աչքերին վերադառնալ տուն։ Իր աշխարհիկ ավտորիտարիզմի, իսլամատյացության և արտաքին քաղաքականության մեջ սիոնիստ ճնշողների հետ համագործակցության պատճառով այս կառավարությունը չի կարող մեր եղբայրը լինել։ Բաքվի կառավարությունը հիջաբ կրող ադրբեջանցի մեր քույրերի արցունքներն ավելացրել է Գազայի մեր նահատակների արյանը»,- ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն