ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին կարող է ցմահ ազատազրկում սպառնալ․ Արամ Վարդևանյան | arm.sputniknews.ru

ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին կարող է ցմահ ազատազրկում սպառնալ․ Արամ Վարդևանյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ ներթափանցած և 39-ամյա կնոջը մարմնական ծանր վնասվածք հասցրած ադրբեջանցի զինծառայողին Հայաստանում կարող է սպառնալ երկարատև, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Մասնագիտությամբ իրավաբան ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Շաքի ներթափանցած Նասիմ Մուսաևի արարքը կարող է որակվել որպես մի խումբ անձանց կյանքի նկատմամբ ոտնձգություն, ընդհուպ՝ մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձ։ Միաժամանակ նա դժվարանում է կանխատեսել, թե իրավական ինչպիսի գնահատական կտրվի ադրբեջանցի զինծառայողի արարքին։

«Կարծես՝ անձի կամքից անկախ է, որ վրա չի հասել ողբերգական հետևանք, որովհետև նշված ադրբեջանցու ազգային պատկանելիությունը, կարծում եմ, տեղին է ընդգծել, որովհետև դա փաստական տվյալ է»,- նշեց Վարդևանյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն