armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան։ Ինչպես տեղեկանում ենք ուզբեկական Daryo հարթակից, այս մասին Ուզբեկստան կատարած այցի ընթացքում հայտնել է գլոբալ գործընկերության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Պաոլո Զամպոլլին։
«Գիտեմ, որ նա ցանկանում է գալ Ուզբեկստան։ Նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց հագեցած է, սակայն նա ինձ ասել է, որ ցանկանում է այցելել Ուզբեկստան։ Ես նույնպես մշտապես բարձրացնում եմ այդ հարցը։ Ուստի մի օր նա անպայման կայցելի Ուզբեկստան։ Հուսով ենք, որ այդ այցը տեղի կունենա հնարավորինս շուտ», – հայտարարել է Զամպոլլին։
Նա նշել է, որ Ուզբեկստանն այժմ դարձել է այնպիսի ուղղություն, ուր պետք է այցելեն Սպիտակ տան և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։ Պաշտոնյան հավելել է, որ գոհ է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումից։
«Ես շատ հպարտ եմ, որ մեր երկրները բարեկամացել են։ Սա ընդամենը սկիզբն է։ Մենք շատ լավ հիմք ենք ստեղծել», – ասել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում