Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը | armenpress.am

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը | armenpress.am

armenpress.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 5-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ԱՄՆ–Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Ըստ ադրբեջանական կողմի՝ զրուցակիցներն անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Բայրամովը Ռուբիոյին ներկայացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, վստահության ձևավորման և տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի քայլերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն