Արձանագրվել է ներնետման դեպք «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում | shantnews.am

Արձանագրվել է ներնետման դեպք «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնի տեսախցիկներով արձանագրվել է ներնետման դեպք ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

«Արագ արձագանքման խումբը զննել է տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային շիշ։

Շշին կպչուն ժապավենով ամրացված է եղել 2 փաթեթ, որոնցում առկա է եղել ընդհանուր 18,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։ Շշի մեջ հայտնաբերվել են նաև 5 բջջային հեռախոս և 3 բաժանորդային քարտ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն