Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումների ավելացումը | azatutyun.am

Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրումների ավելացումը | azatutyun.am

azatutyun.am Հանդիպել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

Կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումն ու երկու երկրների միջև բեռնափոխադրումների ավելացումը։

Ռուսաստանի կառավարության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են նաև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համատեղ աշխատանքը։

Առանձին անդրադարձ է եղել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացմանը, տրանսպորտային կապերի զարգացմանն ու սահմանային անցակետերի աշխատանքի բարելավմանը։

Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են նաև ավելի վաղ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի որոշումների կատարման ընթացքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն