Առաջիկայում սպասում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության բացմանը․ վարչապետ | civilnet.am

Առաջիկայում սպասում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության բացմանը․ վարչապետ | civilnet.am

civilnet.am Հայաստանում արհեստական բանականության և տեխնոլոգիաների ոլորտում հաստատված ներդրումային ծրագրերի արդյունքում էլեկտրաէներգիայի ներքին սպառումն այնքան կաճի, որ առանց նոր և մեծ հզորությունների ստեղծման երկիրը կկորցնի էներգիա արտահանելու ռեսուրսը: Այս մասին Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր արձանագրում ենք, որ մենք արդեն հաստատված ներդրումային ծրագրերի շրջանակներում արդեն մոտենում ենք այն շեմին, որ առանց լրացուցիչ և մեծ էլեկտրաէներգիայի արտադրության հզորություններ ստեղծելու, մենք էլեկտրական էներգիայի արտահանման մասին մտածելու հնարավորություն չենք ունենա»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։

Վարչապետը հիշեցրել է, որ ընդամենը մեկուկես տարի առաջ Հայաստանն իրեն դիրքավորում էր որպես էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող և արտահանման շուկաներ փնտրող երկիր: Սպառման ծավալների աննախադեպ աճին ընդառաջ՝ կառավարությունը նախատեսում է առաջիկա հինգ տարիներին ինստիտուցիոնալ առումով մեծացնել վերականգնվող էներգետիկայի հուսալիությունը՝ «արևային և հնարավոր քամու կայաններին ավելացնելով նաև կուտակման կայաններ»:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացով պայմանավորված՝ տարածաշրջանը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։

«Մենք հիմա ամենօրյա ռեժիմով ըստ էության աշխատում ենք TRIPP նախագծի իրագործման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, որը միանշանակ և աներկբա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու, անկյունաքար է լինելու»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ դա արդեն իսկ նպաստում է երկրի ներդրումային գրավչության աճին:

Վարչապետի խոսքով՝ TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ, առաջիկայում սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, երկաթուղային հաղորդակցության վերականգնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղային կապի հաստատում։ Վարչապետը հստակեցրել է, որ այս կոմունիկացիաները, ներառյալ նոր գազամուղերի, նավթամուղերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության մալուխների կառուցման քննարկումները, հանդիսանում են կառավարության հաստատած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղկացուցիչ մասը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն