arm.sputniknews.ru ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպից ու հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին` հայտարարելով, թե դա ուղղակի քաշքուկ էր, այլ ոչ թե ծեծկրտուք։
ԱԺ խոսնակն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Էգդար Ղազարյանին` հայտարարելով, թե նա ամեն անգամ խաթարում է նիստերի բնականոն ընթացքը։
«Եթե այսպես շարունակվի, ես ուղղակի նրան դուրս եմ հանելու դահլիճից` սկզբում մեկ օրով հետո ինչքան ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, այդքան դուրս եմ հանելու, սակայն կարող է` դուրս հանելու փոխարեն դուրս շպրտեմ կամ հետո շպրտենք, իսկ հետո խմբակային ցույց տանք` որը որից հետո է։ Ու, ընդհանրապես, տիրություն արեք ձեր սուբյեկտին»,- հայտարարեց Ռուբինյանը։
Իրավիճակը դահլիճում կրկին լարվեց ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, երբ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-արդին անվանեց ավազանի անունով։
Ի նշան բողոքի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները սկսեցին խփել սեղաններին։
Կրքերը նորից լարվեցին. իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսեցին միմյանց վիրավորել, սկսվեց հրմշտոց։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը 2–րդ անգամ հայտարարեց չնախատեսված ընդմիջում։ Ընդմիջումը տևեց 10 րոպե։