Արաղչին Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ քննարկել է Թեհրան-Բաքու հարաբերությունները | armenpress.am

Արաղչին Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ քննարկել է Թեհրան-Բաքու հարաբերությունները | armenpress.am

armenpress.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հետ։

APA գործակալությունը գրում է, որ հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց հետագա զարգացման հեռանկարները։

Զրուցակիցներն անդրադարձել են Իրան–Անդրբեջան հարաբերություններին առնչվող վերջին զարգացումներին և գործընթացներին։

Արաղչին իրանցի դիվանագետի հետ քննարկել է նաև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման առկա հնարավորությունները, Իրան-Ադրբեջան մշտական փոխգործակցության և խորհրդակցությունների ամրապնդման ուղիները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն