ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն | armenpress.am

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն | armenpress.am

armenpress.am Հայաստանի ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն՝ միաժամանակ կարևորելով ադրբեջանական կողմի՝ զինծառայողի կորստի մասին հայկական կողմին տեղեկացնելու հանգամանքը։ Նրա գնահատմամբ՝ խաղաղության բացակայության պայմաններում նման հաղորդակցություն չէր լինի։

Ռուբինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստում՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել է՝ արդյոք ԱԺ նախագահը պատրաստվում է որպես «խաղաղության գործընթացը խնամող» քաղաքական ուժի ներկայացուցիչ հստակ քաղաքական դիրքորոշում հայտնել Շաքիում տեղի ունեցածի վերաբերյալ։

Ղահրամանյանը շեշտել է, որ խոսքը միայն սահմանն ապօրինի հատելու մասին չէ․ զինված ադրբեջանցի զինծառայողը մուտք է գործել Հայաստանի քաղաքացու տուն, կրակել կնոջ վրա, տուժել են նաև երեխաները։ Պատգամավորը տեղի ունեցածը գնահատել է որպես խաղաղության գործընթացը խաթարող գործողություն։

Ի պատասխան՝ Ռուբինյանը նշել է, որ տեղի ունեցածը հանցագործություն է․

«Իհարկե, տեղի ունեցածը հանցագործություն է։ Բա մարդը, եթե մտնում է մեկի տուն, կրակում է, դա հանցագործություն է։ Նկատե՞լ եք, որ մեղադրանք է առաջադրված, որ ձերբակալված է։ Նկատե՞լ եք դա»։

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի։ Բուժօգնության են դիմել նաև նրա երկու անչափահաս երեխաները։ Մուսաևը հայտնաբերվել և ձերբակալվել է, իսկ հոկտեմբերի 2-ին նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա կալանավորվել է երկու ամիս ժամկետ։  

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն