Պահանջում ենք հրապարակել զեկույցը. անհետ կորածների հարազատները դիմում փոխանցեցին ԱԺ-ին | news.am

Պահանջում ենք հրապարակել զեկույցը. անհետ կորածների հարազատները դիմում փոխանցեցին ԱԺ-ին | news.am

news.am Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր՝ հոկտեմբերի 6-ին, դիմում փոխանցեցին Ազգային ժողովի ղեկավարությանը. նրանք պահանջում են հանրայնացնել 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը:

Միքայել Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչպես գիտենք, անցած տարի գաղտնիացվել է այդ զեկույցը, հիմա նոր Ազգային ժողովից պահանջում ենք, որպեսզի լինեն հանրային լսումներ և զեկույցը հանրայնացվի։ Պարտադիր պահանջը դա է։ Նախորդ գումարման Ազգային ժողովը ուշադրություն չդարձրեց պատշաճ կերպով այդ հարցին և անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արգելանք է դրել դրա հանրայնացնելու վրա, ինչի իրավունքը չուներ։

Մենք 5 նամակ ենք հղել՝ Ազգային ժողովի նոր նախագահին, անվտանգության նորաստեղծ հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանին և խմբակցությունների ղեկավարներին։

Կարծում եմ՝ նոր Ազգային ժողովը այս հարցի վերաբերյալ նախորդ Ազգային ժողովի վերաբերմունքի մասին կարծիք կհայտնի և հույս ունենանք՝ որոշում կկայացնի հանրայնացնելու զեկույցը և հայտնել ժողովրդին ճշմարտությունը։ Ըստ այդմ, արդեն կհասկանանք, թե ինչու նախորդ Ազգային Ժողովում վարվեց այսկերպ, ինչու բոլորին խոստացան, որ դա լինելու է հանրային, բայց հանրային չի մինչ այսօր։

ՔՊ-ին դիմելը ձևական բնույթ է կրում, ակնկալիքը ընդդիմությունից է, ողջամտությունից է։ Միգուցե իշխանությունը մի օր կասի՝ լավ, գուցե դա վտանգավոր էր վերընտրվելու համար, ու որոշ չափով ճշմարտությունը կարող է հայտնել։ Այդ դեպքում մենք ճշմարտությունը կիմանանք, թե ինչու է պատերազմը սկսվել, ինչու է ընթացել այդպես, և ինչու մինչ այսօր մենք ունենք պատերազմի հետևանքներ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն