armenpress.am Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման երրորդ տարելիցից առաջ հայտարարել է Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների մարտական պատրաստության բարձրացման մասին՝ սպառնալով վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
«Եթե մեր ուժերը տուժեն, ապա ՀԱՄԱՍ-ը և Գազայի բնակչությունը կլինեն դրա համար մեծ գին վճարողները», – նախազգուշացրել է նա։
Կացը Գազայի հատվածում գտնվող զինվորականներին հանձնարարել է բարձրացնել մարտական պատրաստությունը և պատրաստ լինել ցանկացած հնարավոր սցենարի։ Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Իսրայելը «հետախուզական տվյալներ ունի, որոնք վկայում են, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է փորձել այդ օրը գրոհել Գազայում գտնվող մեր ուժերի վրա»։
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակում գործեցին Իսրայելի վրա. սպանվեց շուրջ 1200 մարդ, ևս 251-ին պատանդ վերցրեցին։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 74 000 պաղեստինցի։