Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին | armenpress.am

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին | armenpress.am

armenpress.am Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) քվեարկել է երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին։ Որոշումն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է երկրորդ քվեարկությունը երեք ամիս հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Երկրում միջուկային զենքի տեղակայումն արգելող սահմանադրության համապատասխան հոդվածի չեղարկման օգտին լիագումար նիստում քվեարկել է 106 պատգամավոր, 6 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 18-ը քվեարկել է դեմ։

«Միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարումը վերացնում է անվտանգության ոլորտում իրավաբանական սահմանափակումները, որոնք մեզ տարբերում էին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրներից», – հայտարարել է Սեյմի խոսնակ Յուոզաս Օլեկասը։

Սեյմի որոշումը նախատեսում է, որ Սահմանադրությունից կհանվի 137-րդ հոդվածը, որն արգելում է զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայումը Լիտվայի տարածքում։ Նույն հոդվածն արգելում է նաև օտարերկրյա ռազմակայանների առկայությունը։ Վիլնյուսն այժմ  ձգտում է հասնել նրան, որ հանրապետությունում նման ռազմակայան տեղակայի Միացյալ Նահանգները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն