Քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր | hetq.am

Քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 6-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հաղոիրդում է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրաէներգետիկ համակարգին միացման, անհրաժեշտ հզորությունների ապահովման և համակարգի վրա դրանց հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, նախանշվել են հետագա քննարկումների և համագործակցության ուղղությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն