Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով | azatutyun.am

Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով | azatutyun.am

azatutyun.am Դատարանն այսօր անմեղ ճանաչեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ խուլիգանության հոդվածով քննվող գործով:

Այս գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Փաստաբան հայտնել էր, որ «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին և գտնում են, որ էդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ»:

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը մեղադրյալ նաև այլ քրեական գործերով՝ կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման հոդվածներով: Վարդան Ղուկասյանն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն