armenpress.am Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում առաջընթացի հասնելու նպատակով շարունակական շփումներ և այցելություններ են ընթանում: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Սուլտան ալ-Հաշմիին։
«Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում առաջընթացի հասնելու նպատակով շփումներն ու այցելությունները շարունակվում են։ Կատարը պատրաստ է ընդունել իրանական կողմի այցը՝ իրանական դիրքորոշման վերաբերյալ վերջին զարգացումներին ծանոթանալու համար», – նշել է պաշտոնյան։
Բացի այդ, նա հայտարարել է, որ Դոհան «սատարում է Սաուդյան Արաբիայի՝ ինքնիշխանությունն ու անվտանգությունը պահպանելուն ուղղված քայլերին»՝ հութիների հետ հակամարտության սրման ֆոնին։
«Մենք ողջունում ենք տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Մեքքայի դաշինքի կողմից ձեռնարկված ցանկացած նախաձեռնություն, եթե այն նպատակ ունի կայունության հասնել», – ասել է նա։
Միաժամանակ ալ-Հաշմին հավելել է, որ դեռ վաղ է խոսել Մեքքայի դաշինքին Կատարի միանալու հնարավորության մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում