Հայտնի է` երբ և որտեղ է կայանալու Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը | arm.sputniknews.ru

Հայտնի է՝ երբ և որտեղ է կայանալու Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Լիբանանի և Իսրայելի միջև շփման գծի շուրջ բանակցությունների հերթական փուլը սպասվում է հոկտեմբերի 22-24-ը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում: Այս մասին հայտնում է լիբանանյան An-Nahar թերթը՝ հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ հանդիպման արդյունքներով էական առաջընթաց առայժմ չի սպասվում, քանի որ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին` Իսրայելում կայանալիք ընտրություններից մի քանի օր առաջ:

Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Բեյրութը մտադիր է հանդիպման ժամանակ բարձրացնել Լիբանանի հարավում իրադրության, լիբանանցի և իսրայելցի զինվորականների միջև փոխգործակցության, ինչպես նաև շրջանակային համաձայնագրի դրույթների կատարման և այսպես կոչված պիլոտային գոտիների ընդլայնման հետ կապված հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն