arm.sputniknews.ru Իրանի շուրջ ստեղծված հակամարտությունը խիստ բացասական ազդեցություն ունի ամբողջ համաշխարհային տնտեսության վրա, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մտքեր ենք փոխանակել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Պարսից ծոցի գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել ենք մի կողմից՝ Իրանի, և մյուս կողմից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիվանագիտական պայմանավորվածությունների դուրս գալու հեռանկարները։ Մեզ շատ է մտահոգում այս իրավիճակը. այն չափազանց բացասական ազդեցություն ունի ամբողջ համաշխարհային տնտեսության վրա», – լրագրողներին ասել է Լավրովը Արևելյան Թիմորի ԱԳՆ ղեկավար Բենդիտու Ֆրեյտաշի հետ բանակցություններից հետո։
Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանի շատ երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Պակիստանի, Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից ներկայումս առաջարկվող ծառայությունները կկարողանան իրավիճակը «պահպանել դիվանագիտական քաղաքական հունի մեջ»։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչից հետո Թեհրանը պատասխանել է հարվածներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կողմերը կրկին հարվածներ են փոխանակել: Հակամարտությունը մնում է չկարգավորված։