Գեմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալել են Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավարին | azatutyun.am

Գեմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալել են Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավարին | azatutyun.am

azatutyun.am Գերմանիայում ձերբակալել են Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգին՝ լրտեսության, պետական դավաճանության և օտարերկրյա պետության օգտին հետախուզական գործունեության փորձի կասկածանքով: Այս մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը՝ հղում անելով Գերմանիայի դաշնային դատախազության հայտարարությանը:

Հանինգը Դաշնային հետախուզական ծառայությունը ղեկավարել է 1998 թվականի դեկտեմբերից մինչև 2005-ի նոյեմբերը, ավելի ուշ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունում զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը:

Գործով անցնում է նաև Դաշնային հետախուզական ծառայությունում Հանինգի և այլ ղեկավարների օրոք՝ մինչև 2026-ի մարտը աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մանֆրեդ Դ.-ն, որին մեղադրում են պետական դավաճանության և լրտեսության փորձին հանցակցության մեջ:

Քննության տվյալներով՝ 2010-ը գարնանը երկու կասկածյալները պայմանավորվել են, որ Մանֆրեդ Դ.-ն մշտական հիմքի վրա վարձատրության դիմաց փոխանցելու է Հանինգին հետախուզական տեղեկատվություն BND-ից: Այդ տեղեկատվությունը Հանինգն օգտագործելու էր իր մասնավոր խորհրդատվական ծառայությունների շրջանակում: Քննիչների գնահատականներով՝ հետախուզական ծառայության նախկին ղեկավարին փոխանցվել է ընդհանուր առմամբ շուրջ հազար փաստաթուղթ, որոնցից շատերը գաղտնի տեղեկատվություն էին պարունակում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն