ՌԴ–ն անվտանգության միջոցներ կձեռնարկի Լիտվայի` միջուկային զենքի ծրագրերի ֆոնին. Պեսկով | arm.sputniknews.ru

ՌԴ-ն անվտանգության միջոցներ կձեռնարկի Լիտվայի՝ միջուկային զենքի ծրագրերի ֆոնին. Պեսկով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ռուսաստանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր անվտանգությունն ապահովելու համար, եթե Լիտվան վերացնի իր տարածքում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայման արգելքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սեփական անվտանգությունն ապահովելու համար», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ լիտվական LRT հեռուստառադիոընկերությունը, հղում անելով Սեյմի խոսնակ Յուոզաս Օլյակասին, հայտնել էր, որ երկրի իշխանությունները նախատեսում են 2027 թվականի սկզբին Սահմանադրությունից ջնջել Լիտվայի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայումն արգելող դրույթը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն