ՊՆ-ն հավելյալ 30 մլրդ դրամ է պահանջել. ֆինանսների նախարար | civilnet.am

ՊՆ-ն հավելյալ 30 մլրդ դրամ է պահանջել. ֆինանսների նախարար | civilnet.am

civilnet.am Չնայած ծախսերի ընթացիկ թերակատարումներին` մինչև տարեվերջ Պաշտպանության նախարարությունը կառավարությունից պահանջել է հատկացնել լրացուցիչ 30 մլրդ դրամ: Այս մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ պետությունն ունի բավարար եկամուտներ և պահուստներ՝ ռազմական ոլորտի բազմամյա և ծախսատար ծրագրերն առանց ռիսկերի սպասարկելու համար:

Հոկտեմբերի 1-ին կառավարությունը հավանություն տվեց 2027-ի պետական բյուջեի նախագծին, որով պաշտպանական ծախսերը ավելացվում են 47 մլրդ դրամով՝ մինչև 620 մլրդ դրամ (մոտ 1,7 մլրդ դոլար): Այս միջոցներն ուղղվելու են զինված ուժերի անձնակազմի պահպանմանը, զինտեխնիկայի ու կապի համակարգերի արդիականացմանը, ինչպես նաև սպառազինության և ռազմամթերքի ձեռքբերմանը։

Անդրադառնալով երկարաժամկետ կտրվածքով այս աճի ապահովման ֆինանսական ռիսկերին՝ Վահե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ռազմական բյուջեն պահանջում է հատուկ մոտեցում։ Նրա խոսքով՝ կառավարությունը Պաշտպանության նախարարության համար երաշխավորելու է ֆինանսական միջոցների բազմամյա տեսանելիություն, որպեսզի գերատեսչությունը հստակ իմանա հնգամյա կտրվածքով ստացվելիք գումարների նվազագույն շեմը։ Սա, ըստ նախարարի, պայմանավորված է պաշտպանական գերատեսչության աշխատանքի յուրահատկությամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն