Ֆրանսիան ռազմավարական բալիստիկ հրթիռ է փորձարկել | azatutyun.am

Ֆրանսիան ռազմավարական բալիստիկ հրթիռ է փորձարկել | azatutyun.am

azatutyun.am Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ այսօր իրականացվել է M51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի առաջին փորձնական արձակումը Le Vigilant ատոմային սուզանավից:

Հրթիռը փորձարկման ժամանակ չի կրել միջուկային լիցք, թեև կարող է: Այն ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում՝ ափից մի քանի հարյուր կիլոմետր հեռու:

Մակրոնը X սոցիալական ցանցում հրապարակել է հրթիռի արձակման տեսանյութը՝ նշելով, որ հետևել է դրան Auvergne ֆրեգատից: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ «շատ քիչ երկրներ են տիրապետում նման վարպետության», և հրթիռի արձակումն անվանել է «զսպման մեր համակարգի հուսալիության նոր ցուցադրում»:

«Ազատ լինելու համար պետք է վախ ներշնչել: Իսկ վախ ներշնչելու համար պետք է լինել հզոր», – գրել է Մակրոնը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն