837012456-2282548859313043-7512267999429927059-n_1-1146x_-quality(75)

Աշոտ Մինասյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել | pastinfo.am

pastinfo.am Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Միհրան Պողոսյանից։

ՔԿԾ պետը միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Մինասյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին, ինչը մերժվել էր։ Որոշման դեմ բողոք է ներկայացվել, ինչը Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է, ըստ այդմ, Մինասյանն ազատ է արձակվել։ Որոշումը հրապարակվել է երեկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն