Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը | factor.am

Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Մայքլ Մավրոսին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նախագահը շնորհավորել է դեսպանին և Կիպրոսի ժողովրդին՝ ընդգծելով Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված պատմական բարեկամությունն ու փոխադարձ համերաշխությունը։ Նա կարևորել է Կիպրոսի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ դերը և շնորհակալություն հայտնել դժվարին ժամանակներում ցուցաբերված շարունակական աջակցության համար։

Դեսպան Մայքլ Մավրոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների զարգացմանն ուղղված իր պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են համագործակցության զարգացումը քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում՝ ընդգծելով առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն