Իսրայելը պատրաստ է պատերազմել Պաղեստինի ազգային վարչակազմի դեմ. ՊՆ | arm.sputniknews.ru

Իսրայելը պատրաստ է պատերազմել Պաղեստինի ազգային վարչակազմի դեմ. ՊՆ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է սցենարի, որի դեպքում Պաղեստինի ազգային վարչակազմի ուժերը Հորդանան գետի Արևմտյան ափից հարձակվելու են իսրայելցի զինվորականների վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «The Times of Israel» թերթը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

«ՑԱԽԱԼ-ը պատրաստվում է սցենարի, որի դեպքում Պաղեստինյան վարչակազմի անվտանգության ուժերը և նրանց հետ կապված «Թանզիմ» կազմակերպությունն իրենց զենքն ուղղելու են վերաբնակիչների և ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ»,- հայտարարել է նախարարը:

Կացը նշել է, որ Պաղեստինի վարչակազմի ուժերի հարձակման դեպքում կհայտարարվի պատերազմ, իսկ ՑԱԽԱԼ-ը լայնամասշտաբ հարձակում կսկսի՝ համաձայն այն ծրագրի, որին հավանություն է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն