Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները | armenpress.am

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները | armenpress.am

armenpress.am Թեհրանը 2,5 անգամ մեծացրել է զենքի և պաշտպանական տեխնիկայի արտադրական հզորությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Թալայնիկը։

«Երկրի զենքի և պաշտպանական սարքավորումների արտադրական հզորությունը Ռամադանի պատերազմին նախորդող ժամանակահատվածի համեմատ (ԱՄՆ-Իսրայել հակամարտության սուր փուլը Իրանի հետ՝ փետրվարի վերջից մինչև ապրիլի սկիզբը – խմբ.) աճել է 2,5 անգամ, իսկ որոշակի տեսակի զենքի արտադրության ծավալը ավելի քան եռապատկվել է», – նրա խոսքերն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն