azatutyun.am Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախնական գնահատականով՝ Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր, այսօր հայտարարել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը:
Նա նշել է, որ սիբիրյան քաղաքում լաբորատորիայի աշխատակցուհու մահը մտահոգություններ է հարուցել հնարավոր ժանտախտի վերաբերյալ, և ԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին:
«Իրկուտսկի մարզում լաբորատորիայում աշխատող կին է մահացել, և իշխանություններն ուսումնասիրում են՝ արդյոք թոքային ժանտախտն է նրա մահվան պատճառը», – Ժնևում ասուլիսի ժամանակ ասել է Լինդմայերը՝ ընդգծելով, որ կնոջ աշխատավայրը «վտանգավոր ախտածիններ, ներառյալ՝ ժանտախտը հետազոտող ինստիտուտ է Սիբիրի մի հատվածում, որտեղ վայրի կենդանիների մոտ բնականաբար ժանտախտ պատահում է»:
Ներկայացնելով Ռուսաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյաներից ստացած հաղորդագրությունը՝ ԱՀԿ խոսնակը հայտնել է, որ «համաձայն թեստերի արդյունքների՝ կոնտակտներից որևէ մեկի մոտ ախտածիններ կամ վտանգավոր ինֆեկցիաներ չեն հայտնաբերվել»: Ավելին, ըստ Լինդմայերի, մինչ օրս նրանցից ոչ մեկը հիվանդության ախտանշաններ չունի:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում