ՌԴ ԱԳՆ. Երևանն ուզում է Մոսկվայի վրա դնել Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը | azatutyun.am

ՌԴ ԱԳՆ. Երևանն ուզում է Մոսկվայի վրա դնել Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը | azatutyun.am

azatutyun.am Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի վրա դնել պատասխանատվությունը Գյումրիի ռազմակայանի հնարավոր դուրսբերման համար, РИА “Новости”-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

Այդ փորձերը, ռուս դիվանագետի խոսքով, «տեղավորվում են հայկական ներկայիս քաղաքական մտքի հետաքրքիր առանձնահատկության մեջ»: «Իշխող էլիտան Երևանում հաճախ սպասում է, որ կարևորագույն որոշումներն ընդունվեն արտաքին խաղացողների կողմից», – պնդել է Կալուգինը:

Միաժամանակ, ըստ ռուսաստանցի պաշտոնյայի, Մոսկվան պատրաստ է քննարկել Գյումրիում տեղակայված ռազմաբազայի վերաբերյալ բոլոր հարցերը: Երկխոսությունը կառուցվելու է ռուսական զորախմբի ներկայությունը կարգավորող համաձայնությունների վրա, ընդգծել է Կալուգինը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն