Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Միասնության օրվան նվիրված ընդունելությանը | shantnews.am

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Միասնության օրվան նվիրված ընդունելությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվան նվիրված ընդունելությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Փոխվարչապետը ՀՀ Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է Գերմանիայի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ։ Փոխվարչապետը փաստել է, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, և վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա խորացմանը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և կայուն զարգացմանը, ինչը հերթական անգամ ամրապնդվեց նախորդ տարի հոկտեմբերին Բեռլինում կայացած միջկառավարական բանակցությունների արդյունքներով։

Մհեր Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ ոլորտային լայն ընդգրկում ունեցող հարաբերությունների հետագա զարգացումը՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն