Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը | armenpress.am

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսսիի հրաժեշտի հանդիպումը | armenpress.am

armenpress.am Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղը հավաքականի կազմում:

Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում կայացած Արգենտինա-Բենին ընկերական հանդիպումը Լիոնել Մեսիի համար վերջինն էր ազգային թիմի կազմում: Արգենտինան այդ խաղում հաղթել է 3:0 հաշվով` Մեսսին դարձել է գոլի հեղինակ:

«Այսօր դժվար է որևէ բան ասել. էմոցիաներով եմ լցվում, գլխումս այնքան շատ մտքեր կան:  Հայրս առաջինն է, ում մասին մտածում եմ: Այն ամենը, ինչ ես կարող եմ անել, շնորհակալություն հայտնելն է, ինչպես ես արդեն արել եմ իմ հրաժեշտի նամակում: Ինձ համար մեծ հպարտություն էր կրել այս շապիկը ավելի քան 20 տարի: Նույնիսկ ամենադժվար ժամանակներում ես երբեք չեմ դադարել պայքարել: Թիմից բաժանվելն ինձ խորը ցավ կպատճառի։ Երդվում եմ, որ կցանկանայի ամբողջ կյանքում գալ այստեղ, քանի որ Արգենտինայի հավաքականում խաղալը լավագույն բանն է, որ կարող է պատահել»,-հրաժեշտի խոսքում ասել է Մեսսին։

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն