azatutyun.am Դիմակավորված անհայտ անձինք Բելառուսից ապօրինաբար մուտք են գործել Լատվիայի տարածք, գողացել են սահմանային տեսահսկման տեսախցիկները, վնասել էլեկտրական բաշխիչ վահանակը, ապա նախքան սահմանապահների ժամանումը, վերադարձել են Բելառուսի տարածք, հայտնել է Լատվիայի ներքին գործերի նախարարը:
«Բելառուսը պետք է հասկանա, որ նման դեպքերը կարող են ավելի լուրջ հետևանքների հանգեցնել հենց Բելառուսի համար», – ռուսական РБК-ն մեջբերում է Յանիս Դոմբրավայի խոսքերը:
Նրա խոսքով՝ դրանից մի քանի ժամ առաջ էլ դիմակավորված անձինք փորձել էին հատել սահմանը մոտ 20 անօրինական միգրանտների հետ։
«Բելառուսական կողմից անօրինական միգրանտներին ուղեկցողները զինված էին, սպառնում էին Ազգային զինված ուժերի անձնակազմին և միգրանտների խմբին ակտիվորեն հրում ու տանում էին դեպի Լատվիա», – պնդել է Դոմբրավան։
Օգոստոսին Լատվիայի Սկրուդալիենա շրջանում հայտնաբերվել է ստորգետնյա թունել, որով Բելառուսից անօրինական ճանապարհով երկիր են մուտք գործել 15 միգրանտներ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում