azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի 28-ամյա լաբորանտի մահվան և ժանտախտի հնարավոր դեպքերի գրանցման մասին հաղորդագրությունների ֆոնին։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա Պուտինի հետ քննարկել է Իրկուտսկում տեղի ունեցած իրադարձությունները, Թրամփն ասել է, որ երկու երկրների ղեկավարները «մոտ ապագայում զրույց են նախատեսում»:
Մինչ այդ էլ Թրամփը լրագրողներին ասել էր, որ պատրաստ է օգնել Ռուսաստանին՝ ժանտախտի դեմ պայքարում՝ նշելով, որ թոքային ժանտախտը «ծանր հիվանդություն» է։ «Չէի ցանկանա, որ նրանք այդ հիվանդությունն ունենային: Մենք միշտ պատրաստ ենք օգնել յուրաքանչյուրին, ով նման խնդիր ունի»,- ասել էր նա։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել Ռուսաստանին ավելի շատ տեղեկություններ հրապարակել Սիբիրում ժանտախտի հետազոտական կենտրոնի լաբորատորիայի աշխատակցի մահվան վերաբերյալ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կապի մեջ է Ռուսաստանի առողջապահական մարմինների հետ և առաջարկել է տեխնիկական աջակցություն, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Նա սոցցանցում գրել է, որ ԱՀԿ հարցմանը ի պատասխան՝ Ռուսաստանի առողջապահական մարմինները հայտնել են, որ վերջերս Իրկուտսկի մարզում ժանտախտի դեպքեր չեն գրանցվել։
Հիշեցնենք՝ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո այդ հաստատության ավելի քան 60 աշխատակցի մեկուսացրել են շենքում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում